• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ Բրիտանիայի արքայազնի հարսանիքին հրավիրվել է 1900 հյուր

Բրիտանիայի արքայական ընտանիքն արքայազն Ուիլիամի հարսանիքին հրավիրել է շուրջ 1900 հոգու, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու Թագավորական Մեծություն արքայազն Ուիլիամի և միսս Քեթրին Միդլտոնի հարսանեկան հանդեսին»,- գրված է հրավիրատոմսերում:
Բացի արքայական ընտանիքի և հարսնացուի մտերիմներից, հարսանյաց հանդեսին ներկա կլինեն աշխարհի այլ միապետական ընտանիքների ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև շատ քաղաքական գործիչներ և արվեստագետներ:
Կանայք հարսանիքին պետք է ներկայանան երեկոյան զգեստներով, իսկ տղամարդկանց համար «ընտրությունը» շատ ավելի մեծ է` նրանց հնարավորություն է տրվել կրել կամ կոստյում, կամ զինվորական հագուստ:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի