• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք կոտորակ ենք սովորում

Մի օր մենք որոշեցինք կոտորակ սովորել: Ընկեր Նառան որոշեց խաղ-դաս պատրաստել և մեզ անակնկալ մատուցել, հետն էլ` պիցցա: Կյանքումս առաջին անգամ եմ տեսել, որ դասի համար 4-5 պիցցա պատրաստեն: Դասը ավելի շատ խաղի էր նման, քան դասի:

Պատրաստելիս ընկեր Նառան մեզ ասում էր. «Կտրի՛ր երշիկի ½ մասը, քերի՛ր պանրի ¼ մասը» և այլն: Շատ հետաքրքիր էր և՛ պիցցա պատրաստելը, և՛ կոտորակ սովորելը: Պիցցա պատրաստելուց ժամանակն այնքան արագ անցավ, որ մենք նույնիսկ չնկատեցինք, այսինքն` ժամանակը ոչ թե արագ անցավ, այլ մենք ուրախ անկացրինք այն:

Պիցցաները պատրաստ էին: Ընկեր Նառան սկզբից կտրեց պիցցայի կեսը, հետո նրա քառորդ մասը և վերջում էլ` 1/8-րդ մասը: Շատ համեղ պիցցա էր:

Վերջում, Գևորգյան Մանեի խոսքերով, մնաց` պիցցայի 0/8 –րդ մասը, այսինքն` ոչինչ էլ չմնաց: