• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան պարապմունքներ

Բուլղադարյան Վրույր, 9-1

Երեկ պարզ դարձավ, որ մայիսի 19-ին  պետք է  տեղի ունենա ցուցադրական առավոտյան պարապմունք: Առավոտյան պարապմունքները դասարանները առանձին են անելու, որ ծրագիրը լավ յուրացնեն: Ճիշտն ասած` կցանկանայի, որ առավոտյան պարապմունքները միշտ էլ այդպես անցկացվեն:

Այսօր տեղի ունեցավ առաջին այդպիսի պարապմունքը,  և առաջին պարապմունքը վարեց Մանիկ Պողոսյանը: Շատ հաջող անցավ. մի քանի երգ կատարեցինք և շատ հաջող ստացվեց:  Ինձ թվում է, որ շատ լավ մեր դպրոցը կներկայանա մայիսի 19-ին:  Ժամը  12:30  պետք է փորձ կատարեինք: Սկզբում շատ լավ էր ընթանում, բոլորը շատ լավ  արտասանեցին  «Անդաստանը», «Հայր մերը», սակայն երբ պետք է պարեինք, այնքան էլ հաջող չստացվեց: Տիկին Մարիետը բոլորիս կոչ արեց  8:30 գալ դպրոց և ընկեր Արշակի հետ մասնակցել առավոտյան շուրջպարերին: