• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կրթություն, վերապատրաստում և ուսուցում ամբողջ կյանքի ընթացքում» խորագրով կոնֆերանսը

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» խորագրով կոնֆերանսը, որի «Կրթություն, վերապատրաստում և ուսուցում ամբողջ կյանքի ընթացքում» զեկույց-քննարկմանը Աշոտ Բլեյանի, Նվարդ Սարգսյանի և քոլեջի ուսանող Աննա Պետրոսյանի հետ մասնակցեցի նաև ես։
Բանախոսներն էին Աշոտ Բլեյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջի նորանշանակ տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և ՄԿՈՒ փորձագետ Կարեն Մարտիրոսյանը։
Զեկույցները ծավալուն էին, հաճախ՝ անհասկանալի, և ինչպես նշեց տիարը՝ տպավորություն էր ստեղծվում, որ կապ չունեն Հայաստանի ներկա վիճակի, ուսումնական գործընթացի հետ։
Ներկա հյուրերից շատերը ծանոթ էին մեր կրթահամալիրին ու նշեցին, որ այն այլ աշխարհ է՝ իր հետաքրքիր, անկրկնելի կյանքով, ուսուցման տարատեսակ մեթոդներով։

Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող՝ Անի Գևորգյան