• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարը հզոր զենք է

«Դաստիարակության լավագույն միջոցներից մեկը պարն է, և պարն է արտահայտում յուրաքանչյուր քաղաքակրթության աստիճանը»,- ասել է Կոմիտասը:

Պարելը մարդուն հսկայական դրական էներգիա է հաղորդում: Պարը զգալիորեն լավացնում է մարդու ինքնազգացողությունը, սիրտ-անոթային և շնչառական համակարգը:

Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի այսօրվա պարապմունքը պարային էր, ուրախ, անմիջական:

Դասավանդողները ինքնամոռաց պարում էին՝ հետևելով պարուսույց Ստեփանի հրահանգներին: