• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի շրջանակներում շարունակվում են վարպետության դասերը: Այս անգամ հանդիպում ենք հայտնի ֆոտոլրագրող, վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ: Նրա աշխատանքներում հիմնականում արծարծվում են սոցիալական հարցեր, օրինակ՝ ականների հետաևանքով վնասվածքներ ստացած, հոգեկան խնդիրներ ունեցող և հաշմանդամ մարդիկ, աղքատություն և այլն:
Վարպետության դասը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 13:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի կենտրոնի ցուցասրահում: Թեման՝ «Վավերագրական լուսանկարչություն»:
Մասնակցութան համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ գրելով [email protected] էլ. հասցեին:

Սիրով սպասում ենք բոլորին: