«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ծաղկաձորում մեզանից շատերն էին եղել, գուցե և բազմաթիվ անգամ, բայց այս անգամվա ճամփորդությունը յուրահատուկ էր. չ՞է որ մենք միասին էինք, մենք՝ Նոր դպրոցի 4-րդ եւ 5-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Գնացինք փետրվարի 13-ին, մնացինք 1 գիշեր, ՛՛Կեչի՛՛ հյուրանոցում: Այստեղ մեր ուշադրությունն առաջինը գրավեցին սառցե սարսափազդու լուլաները՝ կախված բարձր տանիքից: