• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրնդեզի ծեսը, Հայրիվանքը և չքնաղ ձմեռը...

Կրթահամալիրի կրտսեր դպրոցի մեծ և փոքր հայրենագետները այցելեցին Հայրիվանք: Պայծառ և տաք օրը հրաշալի ճամփորդություն էր խոստանում: 4-րդ դարում կառուցված և հետագա դարերում վերակառուցված ու վերաշինված եկեղեցին չափազանց հյուրընկալ էր: Հնչեց սեբաստացիական պարզ ու գրավիչ երգը, աղոթքի ձայնը պտտվեց Հայրիվանքում, բարձրացավ վեր և տարածվեց օդում: 

Եկեղեցու բարձունքից հիասքանչ տեսարան էր բացվում. խաղաղ Սևանը գեղեցիկ էր, ինչպես երբեք: Շրջակայքում տիրող լռությունը խախտվեց զրունգուն ծիծաղից, և սեբաստացիների խումբը լիովին վայելեց չքնաղ ձմեռը: Երբ բառերը չեն կարող արտահատել հիացմունքդ: 

Օրն ավարտեցինք ծիսական արարողությամբ: Կրակի շուրջ պտտվեցինք, երգեցինք ծիսական երգեր, թռանք կրակի վրայով...