• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսյան անցուդարձ

Ստուգատեսյան հերթական օրը հագեցած էր և բազմազբաղ: Առավոտյան Վանաձորի ավագ դպրոցի սովորողները Մայր դպրոցում մասնակցեցին ընդհանուր պարպմունքին, որից հետո, կրթահամալիրն ավելի լավ ճանաչելու նպատակով, այցելեցինք Գեղարվեստի դպրոց: Հյուրերը հաճելիորեն զարմացան դպրոցի յուրօրինակ տեսքից և գեղրավեստական մթնոլորտից: Ներկա եղանք Քնարիկ Ներսիսյանի և սովորողների թատերական գործունեությանը, խոսեցինք և ծանոթացանք: Շրջեցինք արվեստանոցներով, հիացանք սովորողների նկարներով, իսկ հեռանալուց առաջ Էդուարդը մի քանի հայտնի մեղեդիներ նվագեց դաշանամուրով: 

Մայր դպրոցում դիմավորեցինք Գավառի ռոբատաշինության խմբակի սովորողներին: Ստուգատեսի մասնակիցները՝ կրթահամալիրի և այլ դպրոցների սովորողները, այցելեցին օրգանական քիմիայի և դեղագիտության ինստիտուտ: 

Համեղ ճաշից հետո Վանաձորի ավագ դպրոցի սովորողները վերադարձան Մայր դպրոց, ներկայացրին իրենց ռոբոտը, խոսեցին իրենց արած աշխատանքի մասին: Հրաժեշտի հաճելի զրույց ունեցանք, հյուրերը շատ ոգևորված էին և հիացած: Նույնիսկ տխրում էին, որ պետք է գնան: Տիկին Մարիից նվեր ստացած գրքերը վերցնելով՝ ճանապարհ ընկան...