• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտա-տեխնիկական ստուգատեսի հերթական օրը...

Օրը հետաքրքիր էր և շատ հագեցած: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սովորողները առավոտյան Մարմարյա սրահում մասնակցեցին ընդհանուր պարապմունքի, որից հետո՝ սեմինարների: Աստղացուցարանում հետաքրքիր նյութ դիտեցին արեգակնային համակարգի մասին: Հիացած և վառ տապավորություններով ուղևորվեցինք Հիմնական դպրոց, ճաշեցինք և այցելեցինք Էջմիածին: Միացան նաև Միջին դպրոցի 8-րդ դասարանցիները: 

Այցելեցինք երեք եկեղեցի: Եղանակը հրաշալի էր. զբոսնեցինք մի փոքր, քայլեցինք եկեղեցուց եկեղեցի: Օրն ամփոփեցինք Հիմնական դպրոցում, որտեղ հյուրերը ծանոթացան Հանրակրթական  Դիջիթեքին, անվանակարգերին, անվանակարգերին ներկայացվող պահանջներին: Փորձեցին հասկանալ, թե ինչպես և ինչ անվանակարգով կարող են մասնակցել: