• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համատեղ դաս՝ Վահան Տերյան և ֆինանսական գրագիտություն

Կարինե Կիրակոսյան

Եվս մի հետաքրքիր օր, որն անցկացրեցինք Շոնդրա Հերմանի հետ: Թեման նույնն էր՝ ֆինանսական գրագիտությունը, չհաշված Տերյանին, ու մեր սեբաստացիական մոտեցումները: Կրթահամալիրում Տերյանական օրերն արդեն սկսվել են, դե, մենք էլ առիթը բաց չթողեցինք ու մեր հերթական դասին կարդացինք Տերյան, բայց այս անգամ արդեն անգլերեն, չէ՞ որ մենք ամերիկացի հյուր ունեինք:

Շոնդրայի հետ պարապմունքի սկզբում արեցինք ֆինանասական գրագիտություն, պատասխանեցինք նրա պատրաստած հարցերին, թեստի միջոցով ստուգեցինք մեր իմացած գիտելիքները ֆինանասկան թեմայի վերաբերյալ և անցանք Տերյանին: Մենք կարդացինք, Շոնդրան կարդաց, անգլերեն, հայերեն, երկու լեզուները խառնել էինք իրար, բայց արդյունքը ստացվեց հիանալի: Լսեցինք երգեր, խոսեցինք Տերյանից, և անցանք քննարկմանը: Շոնդրային հարցախեղդ արեցինք՝ որն էր Հայասանում տեսած ամենագեղեցիկ վայրը, որն էր ամենահամեղ կերակուրը, որ կերել էր Հայաստանում, ինչն էր առաջին հայաքից շոկային նրա համար մեր երկիրն առաջին անգամ ոտք դնելիս, և այլն և այլն և այլն : Ինչպես կռահեցիք՝ ևս մի հիանալի ու բովանդակալից օր կրթահամալիրում: Սպասեք թարմացումներին: