• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆինանսական գրագիտության մեր հաջորդ դասը

Մերի Թելունց

Թարգմանությունը՝ Ջուլիետա Սիմոնյանի

Մեր կրթահամալիրը շարունակում է ապրել ակտիվ, զբաղված և գրավիչ կյանքով: Չնայած մեր սովորական դասերին, մենք հնարավորություն ենք ունենում  մասնակցելու սեմինարների և քննարկումների, զարգացնելու մեր ֆինանսական գիտելիքները: Այսօր մենք անցկացրեցինք մեր երրորդ դասը կրեդիտների մասին: Շոնդրան՝ Ամերիկայից, բացատրեց մեզ հիմնական բաները ֆինանսական ընկերությունների, կրեդիտների, կրեդիտ և դեբետ քարտերի մասին: Դասախոսությունը սկսվեց «սառույցը կոտրել» մեթոդով.

-       Ո՞ր երեք բառերն են, որ կնկարագրեն քեզ:

Ես հավանում եմ դասախոսության այս ձևը, այն ընկերական է և մարդամոտ և օգնում է մեզ ներգրավվել դասի մեջ: Շատ սովորողներ սկսեցին պատասխանել այս հարցին և մենք սկսեցինք մեր դասը: Դասից հետո մենք զվարճալի խաղ խաղացինք:

Մեզ համար (որպես ապագա տնտեսագետների) դասը իսկապես հետաքրքիր էր: Դա մեծ հնարավորություն է մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստանալու, և իհարկե, այն հնարավորություն է տալիս անգլերեն լեզվով հաղորդակցվելու: Շատ գեղեցիկ է հաղորդակցվել մարդկանց հետ՝ աշխարհի տարբեր երկրներից, կիսել նրանց հետ քո կարծիքը, քո մշակույթը և մտածելակերպը: Այն հնարավորություն է տալիս տեսնել նրանց ազգային բնավորությունը և նրանց՝ որպես անհատի: Այսպիսով՝ ես անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ դասին:

Աղբյուր`Մերի Թելունցի բլոգ