• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ա˜խ, օլիմպիադա, օլիմպիադա…

Փետրվարի 3-ին մենք՝հայոց լեզվի քերականության ընտրությամբ  խմբի սովորողներս, մասնակցեցինք հայոց լեզվի օլիմպիադայի մարզային փուլին: Մի քիչ լարված, մի քիչ անսովոր էր ամեն ինչ. խիստ դեմքեր, ու դիտողություններ իրար հետևից: Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ «իսկական» քննության ենք մասնակցում. այո՛, մի՛զարմացեք, չէ՞ որ մեզնից ոչ ոք լրացուցիչ չի պարապում:

Լարվածությունն այդպես էլ չանցավ. անգամ հարցաթերթիկները, որոնցում ներառված էին հարցեր, որոնք այնքան էլ բարդ չէին, հասկանալի էին, չօգնեցին, որպեսզի մենք զգայինք ազատ, ու վերանար վախի զգացողությունը: Հա՞րց տալ՝ ո՛չ: Շրջվել կամ... Ո՛չ, ո՛չ: Թվում էր՝ ընկել ենք մի փակ գոտի, որտեղից դուրս գալուն կօգներ միայն փախուստը:

Իսկ մենք՝ որպես իսկական սեբաստացիներ, օլիմպիադային գնացել էինք պարելով:

Ջուլի Սիմոնյան

http://julisimonyan.blogspot.am/2016/02/blog-post.html

Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից