• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական փաստաթղթերի գնահատում

Փետրվարի 2-ին, «Այբ» կրթական հիմնադրամում հանդիպում էր: Երևանի տարբեր դպրոցներից հրավիրված էին տարրական դպրոցի ուսուցիչներ՝ քննարկելու կրթական փաստաթղթերը: Սեմինար-քննարկումը վարում էր «Այբ» կրթական հիմնադրամի առարկայական ծրագրերի բաժնի մասնագետ Աննան: Հանդիպում-քննարկումը փորձագիտական հարցազրույցներից հերթականն էր, որի նպատակը հանրակրթության կազմակերպման նորմատիվ փաստաթղթերի կարիքի գնահատումն էր: Հետազոտությունը անցկացվում էր ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: Քննարկվեցին կրթական չափորոշիչները, դասագրքերը, ներառական կրթության կազմակերպման խնդիրները: Ուսուցիչները ներկայացրեցին իրենց ունեցած դժվարությունները, որոնք հիմնականում վերաբերում էին գնահատման նիշային համակարգին, ծրագրերի ու դասագրքերի բարդությանն ու անհամատեղելիությանը, ներառական կրթության կազմակերպման անհարմարություններին:

Նրանց ներկայացրած խնդիրները կրթահամալիրում լուծված իրողություններ են, ու ես ներկայացրի մեր մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ: