• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հարցազրույց Էմանուել Ագջոյանի հետ

2015 թվականը  Ձեր կյանքում. ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական կյանքում:

2015 թվական ինձ համար բավականին հագեցած, բավականին խիտ տարի էր, թե՛աշխատանքային, թե՛անձնական կյանքում:  Կային, իհարկե, և՛ձեռքբերումներ,  և՛վերելքներ, և՛բացթողումներ, առանց որոնց տարին չէր ամբողջանա: Ընդհանրապես 2015 թվականը կառանձնացնեի իմ կյանքում, այն շրջադարձային էր, քանի որ լույս աշխարհ եկավ իմ անդրանիկ զավակը: Մեծ հաջողություններ ունեցա նաև աշխատանքային բնագավառում, հաճույքով կարող եմ փաստել, որ Էկոտուր 2015-ին նոր թափ ու տեմպ հաղորդեցինք,  եղան նաև այլ հաջողություններ:

Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու 2016  թվականին,  Ձեր ցանկություններն ու ակնկալիքները Նոր տարում:

Սովորաբար աշխատում եմ սպասելիքներ չունենալ, ապրում եմ, աշխատում՝ առանց որևէ ակնկալիքի: Այն, ինչ պիտի կատարվի, կկատարվի, իհարկե, պետք չէ վաղօրոք խոսել սպասելիքների մասին, պետք է պարզապես նպատակադրված աշխատել, իսկ արդյունքը ինքնին կլինի:

Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ստելլա Բարեղամյանը, Ավագ  դպրոց, 12-րդ դասարան