• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ N 15-715
14.12.2014թ.

 

  1. Հաստատում եմ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ի կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), աշխատողների հերթապահության կարգը:
  2. Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը` նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան: Հաստատել Ռ. Սահակյանցի ներկայացրած՝ աշխատողների հերթապահության կարգը (հավելված 1):
  3. Հաստատել ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 2):
  4. Կրթահամալիրի նախակրթարաններում աշխատանքը կազմակերպել մինչև դեկտեմբերի 30-ը (ներառյալ)՝ դպրոցների ղեկավարների սահմանած ռեժիմով և կարգով (հավելված 3).
  5. Կրթահամալիրում բնականոն գործընթացը վերսկսել.
  • Մեդիակենտրոնում՝ հունվարի 5-ից՝ «Սուրբ Ծնունդ» տոնակատարությամբ.
  • Մայր դպրոցում՝ հունվարի 8-ից՝ դասավանդողների ձմեռային դպրոցի աշխատակարգով որոշված.
  • կրթական մյուս օբյեկտներում՝ հունվարի 11-ից՝ ըստ ուսումնական օրացույցի:
  1. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
  2. Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Ռ. Սահակյանցը:
  3. Դեկտեմբերի 26-ին կրթահամալիրի դպրոցների ղեկավարները ստուգում են հրամանի կատարման ապահովումը կրթական օբյեկտներում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում կրթահամալիրի տնօրենին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան