• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր մասին…

Այսօր առավոտյան` ընդհանուր պարապմունքի ժամանակ, տիար Բլեյանը մի քիչ խոսեց սովորողների ապահովության մասին: Ինչքան որ մենք հասկացանք, նա խոսում էր փոքր-ինչ բարկացած: Ասաց, որ ավելի կխստացվի կարգը, և մինչև դասերի ավարտը կարգելվի կողմնակի անձանց մուտքը կրթահամալիր: Բոլորս էլ հասկացանք, որ  խոսքերի տակ թաքնված էր մի մեծ և մեզ համար շատ հետաքրքիր պատմություն: Քանի որ այս շաբաթվա հերթապահ լրագրողական խմբում  երեքս էինք, թեման մեզ ավելի հետաքրքրեց: Որոշեցինք պարզել: Տեսնելով, որ շատ ենք տանջվում, մեզ «ուղղություն» ցույց տվեցին: Եվ մենք պարզեցինք ողջ ճշմարտությունը: Չնայած նրան, որ մեր շատ սիրելի ուսուցինչները մեզ ոչ մի կերպ չէին ուզում պատմել եղածը, հասկացանք, որ  պատմությունը միջին դպրոցի հետ է կապված: Մենք, իհարկե, կոնկրետ անուներ չենք նշի, բայց ուզում ենք ասել, որ վատ բան է մարդուն հայհոյել, վիրավորել աղջիկներին այն դեպքում երբ ուղղակի քո մասին են խոսում: Եվ այդքանով չբավարարվելով`քաշքշուկներ ստեղծել: Դա անել այն աստիճան բացահայտ, որ բոլորը իմանան:  

Հ. Գ. Եթե ձեզ  կհետաքրքրի մեր կրտսեր ընկերների ապահովվածությունը ուսուցիչների աչքերով, ապա մենք կարող ենք ձեզ նաև դրա մասին պատմել: