• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գեղարվեստը կրթահամալիրում 2015» նախագծի դեկտեմբերյան համերգների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
15.12.2015թ.

«Գեղարվեստը կրթահամալիրում 2015» նախագծի շրջանակներում.

  1. ս.թ. դեկտեմբերի 16-ին կազմակերպել համերգ-ցուցադրություն.
  • ժամը 15.30 Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդաց տանը
  • ժամը 18.00 Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան ճեմարանում
  1. համերգ-ցուցադրության կազմակերպիչ-պատասխանատուներ ճանաչել Սվետա Ճաղարյանին, Սյուզի Մարգարյանին, Կարինե Մացակյանին, Քնարիկ Ներսիսյանին, Կարեն Խաչատրյանին, Ստեփան Թորոյանին՝ երաժշտության, կերպարվեստին-դիզայնի ուսումնական կենտրոնների դասավանդողների, սովորողների հետ.
  2. պատասխանատուների ներկայացմամբ հաստատել համերգ-ցուցադրության ծրագիրը.
  3. համերգ-ցուցադրության մասնակիցների և հանդիսատեսի տեղափոխման պատասխանատու ճանաչել Լուսինե Մամիկոնյանին.
  4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել.
  • ժամը 14.30 Մայր դպրոցի բակից (60 հոգի)
  • ժամը 15.30 Մայր դպրոցի բակից  (100 հոգի)
  • ժամը 17.00 Կոնսերվատորիայից-Սուրբ Երրորդություն եկեղեցի-Էջմիածին (20 հոգի)
  1. կրթահամալիրի 2015թ. «Այլ ուսումնական ծախսեր» հոդվածից ճանապարհածախսի համար տրամադրել 100.000 (հարյուր հազար) դրամ:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան