• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու մասին

ՀՐԱՄԱՆ
03.12.2015 թ.

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`

  1. Կրթահամալիրի մասնաճյուղ ընտրական տեղամասերում նյութական միջավայր ապահովելու պատասխանատուն փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցն է.
  2. Հասմիկ Մանուկյանին, Էվելինա Սանդրյանին,  Մարինե Ավետիսյանին` Մայր դպրոցի (8/14 և 8/15 ընտրական տեղամասեր), Քոլեջի (8/18 ընտրական տեղամաս), Դպրոց-պարտեզի (8/12 և 8/13 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել համապատասխան մեկական կահավորանքի սենյակներ:
  3. Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները:
  4. Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի, Վանիկ Թոփչյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ժորա Գալստյանի, Մայր դպրոցում` Նորա Գալուստյանի, Լուսիկ Ներսիսյանի, Կորյուն Ստեփանյանի և փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցի համար դեկտեմբերի 6-ը համարել աշխատանքային՝  8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել նշված անձանց:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան