• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում հայտնի աստղագետ Միխայիլ Գավրիլովի հետ

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հայտնի աստղագետ, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում աստղագիտական օլիմպիադաների կազմակերպիչ Միխայիլ Գավրիլովի հետ  կազմակերպված հանդիպմանը ներկա եղան  նաև մեր կրթահամալիրի՝ ֆիզիկայով և աստղագիտությամբ հետաքրքրված  մի խումբ սովորողներ: 

Աստղագետը՝ Միխայիլ Գավրիլովը սովորողների համար շատ պարզ և մատչելի լեզվով ներկայացրեց Արեգակի և Լուսնի խավարման երևույթները, ներկայացրեց Շպիցբերգենում  այս տարվա մարտի 3-ին դիտված Արեգակի խավարումը: Նա անձամբ մասնակցել էր արշավախմբի աշխատանքներին և բացի աստղադիտական տեղեկություններից, ներկայացրեց նաև Շպիցբերգենի բնության, կենդանական աշխարհի և այնտեղ ապրող ու աշխատող մասնագետների մասին:

Հանդիպումը, որը տևեց երկու ժամից ավելի, հետաքրքիր էր, ուսանելի: