• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինարի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
23.11.2015թ.

Կրթահամալիրի մայրենիի դասավանդողներ Հասմիկ Թոփչյանին, Արևիկ Ներսիսյանին և «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանին թույլատրել 2015թ. նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ից, մասնակցել Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպվող «Գրաբարի իմացության անհրաժեշտությունը մեր օրերում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը՝ ներկայացնելու «Գրաբարը հեղինակային կրթական ծրագրով» թեման, նրանց բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը:
Մասնակիցներին՝ պատրաստել զեկուցում-ներկայացում մինչև նոյեմբերի 25-ը։
Հիմք՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանի հրավերը (կցվում է):

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն
տիար Աշոտ Բլեյանին

Հարգելի տիար Բլեյան,
Սիրով  տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպվում է «Գրաբարի իմացության անհրաժեշտությունը մեր օրերում» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Քննարկման նպատակն է ամփոփել նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, վեր հանել առաջացած խոչընդոտները՝ գրաբարի տարածմանն ուղղված ծրագրերը նպատակային դարձնելու և «Գրաբարյան օրերի» հետագա քայլերը հստակեցնելու համար:
Գրաբարի ուսուցումը Ձեր կրթահամալիրում ընդգրկված է հայոց լեզվի ծրագրում: Այդ փորձառությունը ներկայացնելու համար ցանկանում ենք կրթահամալիրի ուսուցիչներից մեկին հրավիրել մասնակցելու քննարկմանը՝ ներկայացնելու «Գրաբարը հայերենի ուսուցման ծրագրում» թեման:

Քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00, ԱՀԹ առաջնորդարանում (հասցե՝ Ռ. Իսրայելյան 21, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ):

Նոյեմի Անդրեասյան
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար