• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» 2015թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
20.11.2015թ.

Կրթահամալիրի «Մխիթար Սեբաստացի» 2015թ. մրցանակները շնորհել.

  • Դասավանդող Նունե Մովսիսյանին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի, հայագիտության տարածման ուսումնական նախագծեր ղեկավարելու համար.

2015թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Նունե Մովսիսյանին որպես մրցանակ հանձնել Մխիթարյան միաբանությունում մեկ շաբաթ աշխատելու ուղեգիր.

  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Աննա Մաթևոսյանին, Նարե Ղալամքարյանին, 10-րդ դասարանի սովորող Արտակ Նշանյանին՝ թարգմանական-ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար.

2015թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Աննա Մաթևոսյանին, Նարե Ղալամքարյանին, Արտակ Նշայանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 300.000 դրամ։

Մրցանակները հանձնել նոյեմբերի 21-ի հայ-վրացական տոնական ֆլեշմոբի ժամանակ։

Հիմք` կրթահամալիրի 2015թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2015թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր:

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան