• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Նվարդ Սարգսյան

 -Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:
-Մուտքս կրթահամալիր բավականին անսպասել էր։ Նոր էի դուրս եկել նախկին աշխատանքից և ակտիվ հանգիստ էի վայելում՝ գիրք կարդալով։ Մի անգամ՝ դպրոցի գրադարանից դուրս գալիս, հանդիպեցի տիարին ու… արդեն 8 տարի է՝ աշխատում եմ կրթահամալիրում։  Հա, ասեմ, որ ես կրթահամալիրցի եմ ամենասկզբից՝ նախակրթարանից մինչև հիմա (մի քանի տարի «դավաճանելս» հաշվի մեջ չէ)։
-Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:
-Դասավանդել եմ կրթահամալիրի համարյա բոլոր դպրոցներում, բացի Հիմնական դպրոցից ու ներկայիս Ավագ դպրոց-վարժարանից  ու բոլոր տեղերում էլ հավեսով ու սիրով եմ աշխատել։ Չէի ուզենա առանձնացնել որևէ ժամանակաշրջան, բայց երևի առանձնացնեմ Գեղարվեստի դպրոցում աշխատած ժամանակահատվածը, քանի որ այդ շրջանի հետ լիքը խենթ ու խելառ հիշողություններ, թանկ ու սիրելի ընկերություններ են կապված ու ամենակարևորներից մեկը. ամուսնուս՝ Տիգրան Պարսիլյանին, Գեղարվեստում եմ հանդիպել։ 
-Ի՞նչ հիշարժան միջադեպ կհիշեք:
-Հետաքրքիր միջադեպեր ինձ հետ անընդհատ, ամեն օր են լինում, հիմա չեմ կարող հիշել-առանձնացնել մեկը։ Ինձ մոտ շարունակ ռուսների ասած «что не день то праздник» վիճակն է։
-Ձեր մաղթանքի խոսքը Սեբաստացու այս օրերին:
-Ուզում եմ, որ իսկական սեբաստացիները միշտ սեբաստացի մնան՝ կյանքով, ուրախությամբ լեցուն։ Սեբաստացին անընդհատ  պետք է պատրաստ լինի նորարարությունների, շարունակական փոփոխությունների, կյանքին, պայքարին։ Ուզում եմ, որ մեր դպրոցում  ինձնից, մեզանից հետո էլ  միշտ լինի հավեսը աշխատելու, նորը ստեղծելու ու խելառ լինելու համար։
 
Հարցազրույցը վարեց  Կարեն Կիրակոսյանը, քոլեջ
Լուսանկարը՝ Մարինա Մկրտչյանի