• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Նունե Մովսիսյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը: 
-1990 թ-ին, երբ սովորում էի համալսարանի 5-րդ կուրսում, թերթերից մեկում հայտարարություն կարդացի, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում հայոց լեզվի, գրականության ուսուցիչների: Բավական լուրջ փորձություններ անցնելուց հետո ընդունվեցի աշխատանքի: Մի քանի տարի անց ամուսնացա, բալիկներ ունեցա, լիուլի օգտվեցի ֆիզարձակուրդից: Երբ փոքրս՝ Արեգը, դարձավ երեք տարեկան, 2002-ին վերադարձա: Սկզբում աշխատեցի կրթահամալիրի Մանկավարժական ուսումնարանում, հետո՝ Նոր դպրոցում, Միջին դպրոցում, իսկ հիմա՝ Ավագ դպրոց-վարժարանում:
 
-Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:
-Այն շրջանը, որը դեռ չի եկել:
 
- Կարո՞ղ եք մի հետաքրքիր  միջադեպ հիշել:
-Միջադեպ չասեմ, բայց խոսակցություն, որը, եթե անգամ փորձեմ մոռանալ, ինձ հիշեցնում են: Նոր ընդունվել եմ աշխատանքի, ու ինձ մի տղա ամեն անգամ ծաղկեփնջեր է նվիրում: Մեկ-երկու, մի օր էլ համարձակությունս ներեց, այդ տղայի ձեռքը բռնեցի ու մոտեցա տիար Բլեյանին: Ասացի՝ էսպես-էսպես, տիար ջան, ծանոթացեք, ինքը իմ մանկության ընկերն է, իմ համադասարանցին՝ Կորյունը: Որոշել ենք ամուսնանալ:
Տիարը նայեց մեզ, խորամանկ ժպտաց ու ասաց.
-Քար գցեցիք ձեր ընկերության գլխին…
Հիմա, երբ տանը իրար լեզու չենք հասկանում, Կորյունը, որպես կանոն, միշտ հիշում է տիարի խոսքը՝ ասելով.
-Բլեյանը իմաստուն մարդ է, ասում էր էլի…
Բա, տիար ջան:
 
- Ի՞նչ մաղթանքի խոսք ունեք  Սեբաստացու այս օրերին:
-Մաղթում եմ շենություն, մտքի թռիչք, սրտի ճախրանք, պայծառ հավես ու գույնզգույն տրամադրություն:
 
Հարցազրույցը վարեց  Դավիթ Մուրադյանը, Ժենյա Դավթյանը, ավագ դպրոց