• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Սյուզան Մարգարյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:

Ես աշխարհի ամենասովորական Սյուզիներից մեկն եմ` Սյուզի Մարգարյան, որ մուտք գործեց կրթահամալիր  պլանավորված պատահականության սկզբունքով:Դա սկիզբ էր նոր կյանքի, նոր ապրելակերպի, որովհետև գործն ինձ համար մինչ այդ ապրելակերպ չէր եղել, և ավելին՝ կրթահամալիրը դարձավ ինձ համար կենսատեղի, և առաջին բարևը,  առաջին մարդը,  որ սկիզբ դրեց իմ մուտքին դեպի  կրթահամալիր՝  Տաթև Բլեյանն էր:   Շարունակությունը  պատմելու  կարիք  չկա, քանի որ  2007 թվականի սեպտեմբերի 13-ից  մինչև հիմա անցնում եմ մի ճանապարհ, որ, եթե ամեն օրն էլ արձանագրեմ, կլինի  նույնքան  հետաքրքիր, որքան առաջին օրը:

 -Ձեր աշխատանքային գործունեության  ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:

- Երևի թե այն քիչ երջանիկներից եմ, որոնց համար կյանքի ոչ մի փուլ չի բաժանվում «ավելի լավ» կամ «ավելի վատ» շրջանների: Սիրում եմ բոլոր առավոտները, կրթահամալիր բերող երթուղայինները, կրթահամալիրի «դժվար» ու «հեշտ» սովորողներին, մի խոսքով` կրթահամալրում ապրող սեբաստացիներին: Չեմ ասի, թե որն է եղել իմ աշխատանքային կյանքի ամենաբեղուն շրջանը, որովհետև ձգտում եմ ավելիին և միգուցե չեմ հասել դրան:

Հետաքրքիր շրջան էր…..

Հիմա ավելի հետաքրքիր է…..

Վաղն ավելի հետաքրքիր կլինի….

 - Կարո՞ղ եք մի հետաքրքիր  միջադեպ հիշել:

 Չափազանց դժվար է կրթահամալիրի բուռն առօրյայից առանձնացնել հիշարժան դեպքերը, բայց կան դրվագներ, որոնք երևի մինչ օրս էլ չեն մոռացվել ոչ միայն իմ, այլ նաև հիշողների կողմից: Միջադեպը կապված է մի շրջանի հետ, երբ ներկայացա կրթահամալիր` որպես լողի առաջին կին մարզիչ, և ինձ մոտ տպավորվել է կրթահամալրում աշխատող Հայկ անունով մեկ այլ մարզիչի լողուսուցման մեթոդները, որոնցից մի քանիսը դարձել էին բերանի «շաքար» արտահայտություններ. «Սըկըմ ենք», «լողըմ ենք» և այլն:

 Ի՞նչ մաղթանքի խոսք ունեք  Սեբաստացու այս օրերին:

- Աշխարհի բոլոր սեբաստացիներին մաղթում եմ.

 Սեբաստացիական հավատարմություն

 Սեբաստացիական անմիջականություն

 Սեբաստացիական համառություն

 Սեբաստացիական թեթևություն

 Սեբաստացիական խենթություն:

 Հարցազրույցը վարեց Գոհար Գաբրիելյանը, քոլեջ