• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 15
16.11.2015թ.

Կրթական փոխանակումների ծրագրով, «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսին մասնակցելու նպատակով, 2015թ. նոյեմբերի 17-22-ին Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սովորողների և ուսուցիչների 17 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) լինելու է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին, Հերմինե Անտոնյանին և վրացախոսների ակումբին.
  2. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան.
  3. Ռինա Շագինյանի ներկայացմամբ հաստատել ընդունելության ծրագիրը (հավելված).
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշ` 500-ական դրամի չափով կազմակերպել ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Թբիլիսիի 37 դպրոցի հյուրընկալություն
Նոյեմբերի 17-22
Ծրագիր

Նոյեմբերի 17

17:00 - 18:00  Թբիլիսիի թիվ 37 դպրոցի խմբի դիմավորում և տեղավորում Դպրոց-պարտեզում
18:00 - 19:00 ընթրիք Դպրոց-պարտեզում
19:00  հանգիստ

Նոյեմբերի 18

08:00 - 08:30   նախաճաշ Դպրոց-պարտեզում
09:00 - 09:15    ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09:20 - 12:35   մասնակցություն ուսումնական բաց պարապմունքներին
12:35 - 13:00   ընդմիջում Մայր դպրոցում
15:15 - 16:15   համերգ-պարատուն Մարմարյա սրահում
17:00 - 18:00  մանկավարժական ակումբ Մեդիակենտրոնում՝ կրթահամալիրի տնօրենի գրի 500-օրյակը
18:00 - 19:00  ընթրիք Դպրոց-պարտեզում
19:00 - 21:00  զբոսանք Երևանում

Նոյեմբերի 19

08:00 - 08:30   նախաճաշ Դպրոց-պարտեզում
09:00 - 09:15   ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09:20 - 10:00   այցելություն աստղացուցարան
10:00 - 11:00  մարզական պարապմունք՝հեծանվասպորտ, սուսերամարտ, թենիս
11:30 - 12:00  շրջայց Նոր դպրոցում
12:00 - 13:00  ցուցահանդեսի բացում Նոր դպրոցի ցուցասրահում
13:00 - 13:30  ընդմիջում Նոր դպրոցում
14:30 - 18:00  այցելություն Մատենադարան, Կասկադ
18:30 - 19:00  ընթրիք Դպրոց-պարտեզում
19:00-ից   հանգիստ

Նոյեմբերի 20

08:00 - 08:30   նախաճաշ Դպրոց-պարտեզում
09:00 - 09:15   ընդհանուր պարապմունք Հիմնական դպրոցում
09:30 - 12:00  հայ-վրացական հանրակրթական փոխանակումների պուրակի ստեղծման համատեղ աշխատանք
  կլոր սեղան-քննարկում, կրթական  փոխանակումների ծրագրով նախագծեր
  Թբիլիսիի թիվ 37 դպրոցի և Կրթահամալիրի միջև համագործակցության պայմանագրի հաստատում
12:15 - 12:45  ընդմիջում Հիմնական դպրոցում
13:00 - 13:45   դասական երաժշտության համերգ Սեբաստիա համերգասրահում
15:15 - 16:00  Թբիլիսիի դպրոցի և կրթահամալիրի սովորողների մարզական հանդիպում
18:00 - 18:30  ընթրիք Դպրոց-պարտեզում
19:00 - 21:00  զբոսանք Երևանում

Նոյեմբերի 21

09:00 - 13:30    համերգ-տոնախմբություն, հարիսայի ծես
14:00 - 18:00    այցելություն Էջմիածին քաղաք
18:30 - 19:00    ընթրիք Դպրոց-պարտեզում
19:00-ից    հանգիստ

Նոյեմբերի 22

09:00    մեկնում Երևանից

ՑՈՒՑԱԿ

  1. Լարիսա Մելաձե - տնօրեն
  2. Թամար Չխեիձե - դասավանդող
  3. Էլենե Կոխրեիձե - դասավանդող
  4. Մարինա Արչուաձե - դասավանդող
  5. Մարիաննա Լեբեդևա - 10 դաս.
  6. Թամար Կակաիշվիլի - 10 դաս.
  7. Եևգենիա Դամիրչյան - 10 դաս.
  8. Իմեդա Մսխիլաձե - 10 դաս.
  9. Սպարտակ Քվարցխավա - 10 դաս.
  10. Նաթիա Բեքվաիա - 10 դաս.
  11. Անի Օգանեսյան - 10 դաս.
  12. Էրիկ Պետրոսյան - 8 դաս
  13. Ռուզան Մինասովա - 9 դաս
  14. Էվգենիա Թակալաձե - 9 դաս
  15. Նանա Բեճվաիա - 11 դաս
  16. Թեմուր Բաղաթուրիա - 12 դաս
  17. Գիորգի Կվիրկվելի - 12 դաս