• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջնության մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 15
12.11.2015թ.

Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցը կրթական կամուրջներ հաստատելու նպատակով ս.թ. նոյեմբերի 14-15-ին կազմակերպում է վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնություն (հրավերը կցվում է): Առաջնությանը մասնակցելու հրավեր է ստացել նաև կրթահամալիրի վոլեյբոլի պատանիների թիմը՝ 20 մարզիկ և 1 մարզիչ:
Այդ նպատակով.
1. հաստատել առաջնության մասնակից մարզիկների կազմը (հավելված 1).
2. խմբի մարզիչ նշանակել Անդրանիկ Մանուչարյանին, ճամփորդության ղեկավար՝ Անահիտ Եղյանին.
3. ընդունել ի գիտություն Անահիտ Եղյանի կազմած ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
4. խմբի մեկնումը` նոյեմբերի 14-ին, ժամը 9:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Ֆորդ 10 ՏՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55), վերադարձը՝ նոյեմբերի 15-ին, ժամը՝ 19:00.
5. ճանապարհածախսը և սնունդը կազմակերպել ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Վանաձորի ստորտային համալիրում.
6. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
7. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
հավելված 1
Մրցաշարում մասնակցության ցուցակ

1. Մայիլյան Հարություն
2. Այվազյան Գոռ
3. Ալավերդյան Կարեն
4. Պողոսյան Սահակ
5. Պողոսյան Հովհաննես
6. Օհանյան Նարեկ
7. Սարգսյան էրիկ
8. Խաչատրյան Արսեն
9. Ավագյան Նարեկ
10. Ավագյան Կառլեն
11. Եղիազարյան Դավիթ
12. Եփրեմյան Գրիգոր
13. Մուրադյան Մարիամ
14. Հակոբյան Տաթև
15. Մկրտրյան Նաիրա
16. Մարգարյան Տարոն
17. Շաբոյան Աշոտ
18. Թադևոսյան Ալեքս
19. Խալաթյան Կարեն
20. Ավագյան Սենիկ

հավելված 2
Մարզական աշուն Վանաձորում

14.11.2015թ.

09:00   մեկնում Երևանից, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:30   կանգառ Ապարան՝ Թուխ Մանուկ եկեղեցի
12:30   ժամանում Վանաձոր քաղաքի մարզական պալատ
13:00   ճաշ
14:00   Այցելություն Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
15:00   հանդիպում Վանաձորի մարզադպրոցի  վոլեյբոլի թիմի հետ
15:15   ընկերական խաղի սկիզբ՝ տղաներ 5-6 դասարան
16:45   ընկերական խաղի սկիզբ՝ տղաներ 8-9 րդ դասարան
18:00   զբոսանք երեկոյան Վանաձորով
20:00   ընթրիք
20:30   մտավոր զարգացնող խաղեր
22:30   քուն

15.11.2015թ.

08:00   վերկաց, հիգիենայի ժամ
08:15   առավոտյան մարմնամարզություն, վազք
09:00   նախաճաշ
10:00   ընկերական հանդիպում Վանաձորի   մարզադպրոցի պատանիների վոլեյբոլի թիմի հետ
12:30   ճաշ
14:30   վերադարձ Վանաձոր-Դիլիջան-Սևան ճանապարհով
15:30   այցելություն Ջուխտակ վանք
16:00   այցելություն Հաղարծինի վանք
17:00   վերադարձ
19:00   ժամանում Երևան