• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 15
12.11.2015թ.

Կրթական փոխանակումների ծրագրով 2015թ. նոյեմբերի 13-ին Մեծամորի ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների 25 հոգիանոց խումբը լինելու է կրթահամալիրում: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Միջին դպրոցին՝ Էմանուել Ագջոյան և ընկերներ.
  2. Էմանուել Ագջոյանի ներկայացմամբ հաստատել ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. հյուրերի ընդմիջումը կազմակերպել միջին դպրոցի խոհանոցում յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով. պատասխանատու՝ Գոհար Եղոյան.
  4. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Հիմք՝ Մեծամորի ավագ դպրոցի տնօրենի նամակը:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Մեծամորի ավագ դպրոցի սովորողների ընդունելության ծրագիր
Մայր դպրոց, բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոն

9:00 - 9:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 - 10:05  Շրջայց Մայր դպրոցում, պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան
10:10 - 11:45 Ֆիզիկիայի և քիմիայի լաբորատոր դասեր.
Ֆիզիկա՝ էլեկտրական հոսանքը պինդ մարմիններում և լուծույթներում. պատասխանատու՝ Գայանե Մխիթարյան,
Քիմիա՝ քիմիական ռեակցիաների լաբորատոր փորձեր, պատասխանատու՝ Սուսան Սահակյան
12:00 - 12:30  ընմիջում Միջին դպրոցում
12:30 - 13:20  Աստղագիտության պարապմունք.
Տիեզերքի ուսումնասիրություն էլեկտրոնային ծրագրով, պատասխանատու՝ Հասմիկ Նալբանդյան, «Շրջագայություն Արեգակնային համակարգում». ֆիլմի դիտում աստղացուցարանում, պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան
13:20 - 14:00 Կեսանաբության և ռոբոտաշինության պարապմունքներ. կենսաբանություն՝  կենսաբանական հետազոտություններ մանրադիտակի միջոցով, պատասխանատու՝ Անուշ Ասատրյան,
ռոբոտաշինություն՝ եռաչափ տպիչի կիրառությունը կենցաղում, պատասխանատու՝ Գնել Հարությունյան