• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաչորեքշաբթի-ներկայացում ՝ «Միհր» թատրոնի և «Զանգակ» հրատարակչության մասնակցությամբ

Նոյեմբերի 4, Մեդիակենտրոն, ժամը 15:15-16:00

Ծրագրում

Մաս առաջին․ 15:00. կրթահամալիրում  հյուր է «Ամառային ընթերցանություն 2015» ծրագիրը: Ծրագրին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել «Տիգրան Հայրապետյան» գրադարանը և որպես գործընկեր գրադարանը կհարստացվի շուրջ 30 մանկապատանեկան գրքերով։

Մաս երկրորդ

«Ճանճը», ըստ Հ. Գալստյանի համանուն պատմվածքի
Թատերական շարժումների վարպետության դաս մեդիապարապմունքի մասնակիցների համար

Միհր թատրոնը հիմնադրվել է 2003թ. քույր և եղբայր Մլքե-Գալստյանների կողմից: Այն սինթեզում է դրամատիկականը և պարայինը, ինչպես նաև ներառում է փիլիսոփայություն, նկարչություն և հոգեբանություն: Ներկայացումը միաձուլում է ժամանակակից պարի և կենդանի երաժշտության, այն ներկայանում է ժամանակակից պարային ոճում:

Հերոսը սեփական անցյալի սարդոստայնի մեջ խճճված էակ է: Անցյալի և ներկայի սահմանների բացակայությունը հերոսին բերում է մի տարածք, որտեղ նա մե՛կ գիշատիչ է , մե՛կ զոհ: Երկխոսություն հանդիսատեսի հետ, որը բերում է հարցադրման՝ արդյոք մենք ներո՞ւմ ենք մեզ, մեր սխալները:

Գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
Մենակատարներ՝ Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան
Երաժշտությունը՝ Լուսինե Մլքե-Գալստյանի, Աստղիկ Մամիկոնյանի

Հասցե՝ Երևան, Րաֆֆու 57։