• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անտառուտ գյուղի դպրոցի սովորողների և ուսուցիչների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
26.10.2015թ.

ՀՀ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի 3-րդ դասարանի սովորողների ու դասավանդողների խումբը (ցուցակը կցվում է) Կրթական փոխանակումների ծրագրով հոկտեմբերի 28-30-ին հյուրընկալվելու է կրթահամալիրում։ Կրթահամալիրում  խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Հռիփսիմե Առաքելյանին և ընկերներին.
  2. Հռիփսիմե Առաքելյանի ներկայացմամբ ընդունել ի կատարում ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Նոր դպրոցի նախակրթարանում, պատասխանատու` Նաիրա Նիկողոսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշ` 500-ական դրամի չափով, կազմակերպել Նոր դպրոցի խոհանոցում.
  5. ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների ներկայացումը և ընդունելության ծրագրի իրականացման լուսաբանումը համարել մասնակիցների ուսումնական աշխատանք։  

Հավելված 1
Ցուցակ

1. Ժաննա Հարությունյան - խմբի ղեկավար
2. Ռուզաննա Հմայակյան - դասավանդող
3. Գայանե Դանիելյան - դասավանդող
4. Դավթյան Շոթա
5. Ենոքյան Վաչագան
6. Հակոբյան Նարինե
7. Մնացականյան Աստղիկ
8. Մուրադյան Գրիգոր
9. Մուրադյան Հռիփսիմե
10. Ստեփանյան Մայիս
11. Օհանյան Մերի
12. Հարությունյան Ալիկ
13. Հարությունյան Սերյոժա
14. Մուրադյան Լիլիթ
15. Մաթևոսյան Անի
16. Հովհաննիսյան Իվետա

Հավելված 2
Ծրագիր

28.10․2015թ․
12։00  Անտառուտի միջնակարգ դպրոցի սովորողների ժամանում Երևան,
12։10-13։30 Դիմավորում, շրջայց Նոր դպրոցում
13։30  Պարատուն
14։00  Մարզական պարապմունք Մայր դպրոցի մարզասրահում
15։15  Մասնակցություն Մեդիաչորեքշաբթիին
16։30  Տեղավորում Նոր դպրոցում
17։00  Ընթրիք Նոր դպրոցում
17։45  Թափառումներ երեկոյան Երևանում
22։00  Քուն

29․10․2015թ․
8։00  Վերկաց
8։15  Նախաճաշ Նոր դպրոցում
9։00- 9։20  Ընդհանուր պարապմունք Նոր դպրոցում
9։30  Համատեղ Կարմիր բլուր բարձունքի հաղթահարում  Նոր դպրոցի 3-2 դասարանի հետ
14։30  Ճաշ  Նոր դպրոցում
15։00-16։00  Կավագործություն Գեղարվեստի դպրոցում
16։00  Վերադարձ Նոր դպրոց, հանգիստ
17։00  Ընթիք Նոր դպրոցում
17։45  Բանգլադեշյան թափառումներ, Սուրբ Երրորդություն եկեղեցի, հարակից զբոսայգիներ
22։00 Քուն

30․10․2015թ․
8։00  Վերկաց
8։15  Նախաճաշ
9։00- 9։20  Ընդհանուր պարապմունք Նոր դպրոցում
11։00  Ճանապարհում

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան