• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը մեկնարկեց Սուրբ Երրորդությունից

Ինքնակրթության աշնանային մանկավարժական դպրոցն այսօր կազմակերպվում է խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական ճամփորդություններով։ Առավոտյան ժամը 9-ին երեք խումբ ճանապարհ ընկավ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ դեպի Ուրցաձոր- և Սուրբ Կարապետի վանք, տիար Գևորգի ղեկավարությամբ՝ դեպի Արայի լեռ և Ծաղկավանք, Տաթև Աբրահամյանի հետ՝ դեպի Սոլակ և Մայրավանք: