• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԲԿՑ-ի հերթական սեմինարը

Նալբանդյան Հասմիկի հետ ես ու Լևոնը, գնացել էինք Աշտարակ քաղաքին հարակից Կարին գյուղում գտնվող Հայաստանի ծառատունկ՝«ATP» բարեգործական հիմնադրամի Օհանյան կրթական կենտրոն՝մասնակցելու բնապահպանական ցանցի հերթական սեմինարին:

Սկզբում բոլոր ներկա գտնվողներս ծանոթացանք միմյանց հետ, ներկայցրեցինք մեր կազմակերպությունները, կատարված աշխատանքները,   այնուհետև կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց «ATP» կազմակերպությունը:

Ինչպես հասկացաք, «ATP» կազմակերպությունը բնապահպանական կազմակերպություն է և շատ լուրջ ու բարենպաստ դեր է խաղում մեր երկրի համար: Նրանք ունեն տնկարաններ Խաչփարում, Մարգահովիտում, որտեղ պահում և աճեցնում են տարբեր տեսակի բույսեր և ծառերի տնկիներ, իսկ հետո կազմակերպում են ծառատունկներ, ստեղծում են անտառներ, Հայաստանի տարբեր դպրոցներին, այդ թվում նաև մեր կրթահամալիրին, եկեղեցիներին, համայնքներին մատակարարում են ծառերի և թփերի տնկիներ:

Նրանց կազմակերպության հետծանոթանալուց հետո մենք միասին  հաշվարկեցինք, թե մարդը ինչ չափով է օգտագործում Երկրի պաշարները, և հետևություն արեցինք մեր կենսակերպի  մասին: Խոսենք այն մասին, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է նվազեցնել առօրյա կյանքի տարբեր ոլորտներում  իր «էկոլոգիական ոտնահետքը» և վնասակար ազդեցությունը: Լրացրեցինք շատ հետաքրքիր թեստեր և գնացինք տնկարանի հետ ծանոթանալու:

Տնկարանում տնօրենը՝ Ղանդիլյան Սամվելը, ոգևորությամբ ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները: Տնկարանում կային հազարավոր տնկիներ և ծառեր, որոնք ջրվում էին հատուկ համակարգով: Այնտեղ մեզ պատմեցին այդ ծառերի տեսակների մասին:

Տեղում տիկին Հասմիկը պայմանավորվեց տնկարան այցելելու, հաջորդ հանդիպման մասին:

Շատ երկար շրջելուց, տնկարանին ծանոթանալուց և նկարներ անելուց ու լավ հյուրասիրվելուց հետո, նոր ծրագրեր կազմելով մեծ բավականությամբ վերադարձանք Երևան: