• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն Տայք՝ հեքիաթային Համշեն

Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշենահայերը: Ինչպե՞ս են հենց իրենք սահմանում համշենական ինքնությունը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում և ի՞նչ լուծումներ են առաջարկում դրանց լուծման համար: Ինչպե՞ս փրկել հայոց լեզվի Համշենի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունեություն է ծավալում նորաստեղծ համշենական «Հատիկ» միությունը: Արդյոք համշենցիները շփումներ և կապեր ունե՞ն աշխարհի հայության և այլ վայրերում  բնակվող համշենահայերի հետ: 

Այս հարցերի պատասխանները գտնելու համար որոշեցինք ուղևորվել պատմական Հայաստանի համշենահայերով բնակեցված Արդվին նահանգի Խոպա գավառն ու քաղաքը և հարցազրույցների ու սովորական զրույցների միջոցով ուսումնասիրել, ծանոթանալ և ներկայացնել այստեղ ապրող իսլամացած համշենահայերի ինքնության սեփական ընկալումը և համշենական մշակույթը: Եվ, ինչու չէ, տեսնել ու հիանալ հեքիաթային Համշենով:

Ամբողջական նախագիծն այստեղ: