• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական աշուն

Հարգելի սեբաստացիներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ: «Ուսումնական աշուն» նախագծով հոկտեմբերի 17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» ուսումնական տարածքում կմեկնարկի «Դպրոց բնության գրկում» արշավախմբային հայրենագիտական-բնապահպանական ճամբարը: Ճամբարին կմասնակցեն կրթահամալիրի և կրթահամալիրի գործընկեր դպրոցների ուսուցիչներ, սովորողներ, բնապահպաններ: Ճամբարը կգործի հոկտեմբերի 17-24-ը` երեք հերթափոխով`3-ական օրով:
Խնդրում եմ արագ արձագանքել մասնակցության մասին, ներկայացնել ճամբար, ջոկատ ղեկավարելու հայտեր, ճամբարային նախագծեր: