• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր տոնական պարապմունք

 
Սեպտեմբերի 19, Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 09:00-09:30
 
Ծրագրում.
  • Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  • Կոմիտաս «Հայր մեր» 
  • Միասնական երգեր «Երևան բաղ եմ արել», «Արևը կայնե կեսօր»
  • Կարդում ենք Կոմիտաս
  • Միասնական երգ «Էրթանք սարերը սեյրան»
  • «Բարձունքների հաղթահարում» նախագծի մեկնարկ .միասնական ընթերցում. Ավետիք Իսահակյանի «Արագածին»  
  • «Լեբլեբիջիների քայլերգը»
  • Միասնական պար.Կոմիտաս «Շորոր» Ստեփան Թորոյան և Միջին դպրոցի սովորողներ
 
Համակարգող-խորհրդատուներ՝ երաժշտության և պարի ուսումնական կենտրոն, կազմակերպիչներ, ծրագրի ղեկավարներ
Վարող՝ Ջուլի Սիմոնյան, Դավիթ Կիրակոսյան. ավագ դպրոց
 
Ուսումնական նյութեր
 
Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։
 
Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։
Կոմիտաս
 
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան 
Կայծակեղեն թրերի, 
Գագաթներդ՝ բյուրեղ վրան 
Թափառական ամպերի։ 
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս–փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր–հրեղեն
Թռչող–ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն–ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Ավետիք Իսահակյան