• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աչքալուսանք՝ գտնվել է գյուղացիական տնտեսության պահապանը

Գտնվել է կրթահամալիրի գյուղացիական տնտեսության «մոլորված» պահապանը: Ռոքսին օրերս մոլորվել էր Բ4 թաղամասի տարածքում, բայց բարի մարդիկ նրան գտել են և վերադարձրել: Այժմ Ռոքսին իր ժամանակավոր բնակարանում սպասում է կառուցվող տանը, որտեղից էլ կշարունակի հսկել ու պահպանել գյուղացիական տնտեսությունը: Աշխույժ է, ցեղատեսակին բնորոշ խելացի աչքերով, սիրուն դնչիկով: Ռոքսին սիրում է համեղ ուտել, այնպես որ համեցեք՝ և՛ տեսնելու, և՛ հյուրասիրելու:

Շնորհակալություն ենք հայտնում գտնողներին և իհարկե` Նազելի Տեր-Պետրոսյանին և մայրիկին:

Տեսանյութը տրամադրել է Նազելիի մայրիկը: Տեսանյութում Ռոքսին ծնողների հետ է: