Հարգելի սեբաստացիներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ: Հուլիսի 31-ին Մեղրաձորում կավարտվի Հանրապետական մանկապատանեկան կենտրոնի կազմակերպած ճամբարը, և կմեկնարկի սեբաստացիների ուսումնահայրենագիտական,
արշավախմբային «Մեղրաձոր» ճամբարը:
Ճամբարը կտևի հուլիսի 31-ից օգոստոսի 20-ը` յուրաքանչյուր հերթափոխը 5 օրով: Ճամբարին կարող են մասնակցել կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների սովորողներ՝ սկսած չորրորդ դասարանից, ծնողներ։ Կարող են մասնակցել ընտանիքներ:
Խնդրում եմ արագ արձագանքել մասնակցության մասին, ներկայացնել ճամբար, ջոկատ ղեկավարելու հայտեր, ճամբարային նախագծեր: