• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենաուսումնական հանգիստ-հերթապահությունը ....

…Եթե կարծում եք Ջերմուկը, Սև ծովն ու արտասահմաններն ավելի հանգստացնող ու բարերար են , ապա սխալվում եք …Հաստատ… Եթե կարծում եք Միջին դպրոցի ճամբարական Սերոբյան Արեգի ցավացող ոտքին դեղ ու ճար անելը , ընկեր Քաջիկի դաշնամուրային Կոմիտասին ընկերակցելն ու ընդունելության համար Մայր դպրոց նորամուտ կատարած հայրենակիցների հետ շփումը պակաս կարևոր ու անսահման հաճելի չեն, նորից սխալվում եք... Սպասումի հրաշալի թերապիա է՝ անհրաժեշտ ու սթափեցնող …Մարզիկ Նառա Հարությունյանի ծովափնյա թարմ արևայրուքն ավելի ամբողջական ու գրավիչ էր դիտվում մուտքի պատշգամբի ծաղիկները հատ-հատ խնամքով ջրելիս, իսկ Հասմիկ Նալբանդյանի ստուգիչ այցը կրթահամալիրի դպրոցներ՝ մեկընդմիշտ կանխեց շոգ ամառվա  հրդեհավտանգ կանխատեսումները....

Ահա օրվա ամբողջական պատկերը . 

Հուլիսի 28, հերթապահ՝ Սյուզի Մարգարյան

Docando մարզակումբ- 18 սովորող

Գեղարվեստական մարմնամարզություն- 14 սովորող, Դավիթ Ֆահրադյան

Միջին դպրոցի ճամբար- սովորողների թիվը՝ 11

Ընդունելություն.

Սիրիահայեր՝ Չարենցի դպրոցից.

Ավագ դպրոց- Արփի Հայրապետյան, 11-րդ դասարան

Միջին դպրոց– Հրանտ Հայրապետյան, 8-րդ դասարան

 

Ավագ դպրոց – Հովհաննիսյան Հռիփսիմե, 10-րդ դասարան, 174 դպրոցից

Կրտսեր դպրոց- Բաշմախչյան Նառա, առաջին դասարան, 098 831020 

Ընկեր Քաջիկին ամրացված չափիչ սարքն էլ ամենայն անկեղծությամբ փաստում է, որ նա այսօր քայլել է 4 կմ և 867 մետր

Ուղիղ 17:00 Մայր դպրոցի օրվա հյուրեր են դառնում նաև Արտակ Զարգարյանը և նրա ապագա կինը. նպատակը ՝ Ա. Գասպարյանի մոտ հարսանեկան վալս սովորելն է (ամեն ինչ արեց զույգը՝ դա թաքցնելու համար)

Շնորհակալություն Մայր դպրոցին ՝ օրվա անվտանգ և ապահով հերթապահության համար