• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբար-ֆորում-նստաշրջան

Եվրոպական երիտասարդական պառլամենտի EYP-ԵԵՊ-ի կազմակերպած ամառային ֆորումը ավարտվեց երկու օր առաջ: Փորձեմ ամփոփել անցած հինգ օրերը։ Պետք է մասնակցեինք 13 հոգով, ու զարմանալի էր, որ մնացինք յոթ սովորողներով… Հենց բացման օրը ներկայացանք դպրոցի տրամադրած յուրահատուկ շապիկներով, որոնց դիմացը գրված էր կազմակերպության անունը՝ ESS, իսկ ետևում՝ Mskh: Բացման արարողության ժամանակ դպրոցների ներկայացուցիչները իրենց խոսքը հայտնեցին: Ինձ դուր եկավ, որ նաև մեր դպրոցի ներկայացուցիչը իր խոսքը հայտնեց անգլերեն լեզվով: Մենք հայ ենք ու մեր պետական լեզուն հայերենն է՝ սակայն սա միջազգային միջոցառում է...

Ամառային դպրոցը տևեց հինգ օր, և այդ հինգ օրերի ընթացքում շփվում էինք անգլերենով: Այս հինգ օրերի ընթացքում ներկայացրեցինք մեր դպրոցը: Բավականին լավ էինք պատրաստվել ու կարծում եմ պատշաճ կերպով ներկայացրեցինք: Տպավորիչ էր՝ talent night-ը: Ես երգեցի կիթառիս նվագակցությամբ: Մի երգ էլ երգեցի պոլիտեխնիկի սովորղներից մեկի՝ Արայիկի հետ՝ կիթառներով դուետ: Մթնոլորտը տրամադրող էր, ու ես իմ երգից հաճույք ստացա:

Մի օր այցելեցինք Ararat hall ռեստորան, որտեղ գլխավոր խոհարարը պատմեց հայկական խոհանոցի մասին:

Այս հինգ օրերի ընթացքում խաղում էինք տարբեր, հետաքրքիր, զվարաճալի խաղեր: Խաղերից մեկը Ninja-ն էր, որը հիշողություններ արթնացրեց իմ սիրելի space camp-ից: Երրորդ և չորրորդ օրերին բոլոր դպրոցները իրենց խմբին կցված ղեկավարների օգնությամբ մի թեմայով հետազոտական աշխատանք էին իրականացնում: Մեր թեման կրթությունը և մշակույթն էր, իսկ առաքելությունն էր՝ գտնել ուղի կրթությունից անմիջապես անցումը դեպի քո մասնագիտությունը: Շատ արդիական թեմա: Ինձ շատ դուր եկան մեր խմբի ղեկավարները՝ Վահանը ու Սվետլանան, որովհետև շատ ջերմեռանդ աշխատում էին մեզ հետ, և նրանց այդ եռանդը փոխանցվում էր մեզ:

Մեզ նաև ուրախացնում էին մեր հավատարիմ ընկեր Մարթայի այցելությունները:

Իսկ վերջին օրը ամեն դպրոց ներկայացրեց իր աշխատանքը, որը շարունակվեց բանավեճով: Աշխատնքները քվեարկում էին սովորողները, որը ինձ ընդհանրապես դուր չեկավ, որը բերեց ոչ օբյեկտիվ արդյունքի:

Հայաստանում շատ գեղատեսիլ վայրեր կան և ցանկալի կլիներ, որ այս հինգ օրը անցկացնեինք այդ գեղեցիկ վայրերից մեկում: Ավելի արդյունավետ ու հաճելի կլիներ, քանի որ մեր աշխատանքրները տևում էին 10:00–ից 20:00:

Ֆորումն ինձ տվեց անգլերեն լեզվի գիտելիքների ամրապնդում և գործածում, ճանաչեցի այլ դպրոցի սովորղներին, ներկայացրեցի մեր կրթահամալիրը, նոր լիցքեր ու կյանքի նոր մոտեցումներ հաղորդեց: Ի դեպ մենք դարձանք Եվրոպական պառլամենտի շրջանավարտներ և Եվրոպական պառլամենտի անդամ:

Հ.Գ. Կից ներկայացնում եմ իմ ելույթը։ Առաջին նկարում փակման օրն է, մեր թիմը, իսկ իմ կողքին՝ Վահանը, մեր խմբի ղեկավարը։