• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զիկատարյան ճամբարի տպավորություններ

Այսօր շատ լավ օր է բոլորի համար։ Արևը շողում է, և դրսում ցուրտ չէ։ Ես ինձ միշտ լավ եմ զգում Հայաստանում, որովհետև այստեղի մարդիկ շատ լավն են։ Զիկատարում մեր օրերը հագեցած են տարբեր ինտելեկտուալ խաղերով, քննարկում-հանդիպումներով, երգով-պարով։ Ես չեմ մոռանա շատ կարևոր բաների մասին, որոնք սովորեցի Զիկատարում անցկացված սեմինարներից, օրինակ ինչպես պահպանել բնությունը, ինչ անել և ինչ չանել դրա համար։ Ճամբարում ամեն ինչ հետաքրքիր է և լավ կազմակերպված, իսկ ընկեր Մարթան շատ լավ անձնավորություն է։ Ես սիրում եմ ուտել հայկական ուտեստներ, հատկապես սիրում եմ տոլմա, բայց այս անգամ այն դեռ չեմ կերել։ Հ.Գ. ես երազում եմ ուտել հայկական տոլմա։ )))

Թբիլիսիի 24 դպրոց,Լաշա Մգալոբիշվիլի

Տեքստը անգլերենից թարգմանեց Անի Սարգսյանը