• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվրոպական երիտասարդական պառլամենտի առաջին ամառային հավաքի մեկնարկը Մարմարյա սրահում...

Հուլիսյան տապն ավելի մեղմ ու գրավիչ է Մարմարյա սրահում: Երևանյան տարբեր կրթական հաստատությունների («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Այբ, Անանիա Շիրակացի, ՀՊՃՀ, Ֆիզմաթ) 20-ից ավելի սովորողներ սրահը վերածել են իսկական պարահրապարակի. ժպիտներով, անբռնազբոս, համերաշխ, հաջող ու անհաջող պարափորձերով...... Այո՛, պատրաստվում են Եվրոպական երիտասարդական պառլամենտի առաջին ամառային հավաքին: Կրթահամալիրի 7 շնորհալիներ՝ Թելունց Մերի, Աննա Մկրտչյան, Դավիթ Կիրակոսյան, Գևորգ Սայադյան, Կարինե Հովհաննիսյան, Սուրեն Կարապետյան, Ալիսա Պետրոսյան, ամենայն պատասխանատվությամբ ու խանդաղատանքով են գրոհելու Եվրոպական երիտասարդական պառլամենտ....