• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բորխեսը Մեդիակենտրոնում

  Ամառ, հուլիսի 16, երեկոյան ժամը 19.00, Մեդիակենտրոն և հերթական ինտելեկտուալ հանդիպումը։ Այս անգամ կենտրոնում Խորխե Լուիս Բորխեսի ստեղծագործություններն էին։ Քննարկում էինք, տրամաբանում, զրուցում՝ փորձելով բացահայտել Բորխեսին։ Խոսեցինք հիմնականում «Երկու արքա, երկու լաբիրինթոս», «Պարացելսի վարդը» ստեղծագործությունների շուրջ, որոնք համաշխարհային գրականության հզոր նմուշներից են։ Հանդիպման ընթացքում ամեն կերպ ջանում էինք վերջիվերջո գալ մեկ ընդհանուր եզրակացման և հայտարարել, թե ինչ կամ ինչեր էր ցանկանում ասել Բորխեսը իր գործերում, բայց այսպիսի գլուխգործոցները հասկանալու համար մեկ ինտելեկտուալ հանդիպումը բավարար չէ։
  Ինչևէ, ես մնում եմ իմ այն կարծիքին, որ ինտելեկտի այպիսի փոքր չափաբաժինների ընդունումը հնարավորություն է տալիս քիչ-քիչ բացահայտելու ոչ միայն կյանքը, այլ նաև սեփական եսը։

Հաջորդ հանդիպումը հուլիսի 21-ին է, հյուրը՝ «Ազատ միտք» ակումբը, բանախոսները՝ Մարիամ Մարտիրոսյանը, Արմենուհի Մեսրոպյանը և Արամազդ Ղալամքարյանը։

Աննա Գսպոյան