• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս էլ ձեր ուզած տրիաթլոնը՝ լող-վազք-հեծանիվ՝ երեքը մեկում...

Կրթահամալիրի տնօրենի հրովարտակը՝ իր բլոգից։

Հարգելի սովորողներ, ծնողներ, Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի (Triathlon Federation. հեծանիվ, վազք, լող) երիտասարդ մարզիկ-մարզիչ Ֆրունզ Մարկոսյանը կրթահամալիրում սկսում է 12-15 տարեկան սեբաստացի պատանիների հեծանվային, լողի և վազքի պարապմունքներ: Պարապմունքները կլինեն շաբաթական երեք անգամ: Մարզիչն այսօր կրթահամալիրում էր՝ ոգևորված պարապմունքների համար կրթահամալիրի պայմաններով։ Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի աջակցությամբ պարապմունքների համար անհրաժեշտ հեծանիվներն արդեն կրթահամալիրում են. կարող եք գալ նաև ձեր հեծանիվներով։

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել [email protected] հասցեով: