• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ էլ Գիտակների ամառային ճամբարից

  Կրթահամալիրում անցկացվեց ևս մեկ ամառային ճամբար։ Սակայն այս դեպքում ճամբարի յուրահատկությունը նրանումն էր, որ սա Գիտակների ճամբարն էր։ 
   Գիտակների ակումբի ամառային եռօրյա ճամբարը տեղի ունեցավ հուլիսի 13-ից 15-ը։ Մի տեղում հավաքվեցին թե՛ կրթահամալիրի սովորողները, թե՛ հին ու նոր շրջանավարտները։ Մասնակիցներս մի կողմ թողած ամառային տապը, ձանձրույթն ու անգամ Բաղրամյան փողոցը՝ ձեռնամուխ եղանք ինտելեկտուալ խաղերին ու շփմանը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», ''Своя игра', բռեյն-ռինգ մրցախաղերին զուգահեռ՝ դիտեցինք նաև փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։ 
  Ճամբարի վերջին օրն անցկացրինք Երևանի Կապույտ մզկիթում։ Մզկիթի գրադարանում խաղացինք բ
ռեյն-ռինգ մրցակարգով խաղ, այնուհետև շրջեցինք տարածքով, ծանոթացանք գրադարանավարուհու հետ։ Վերջինս ներկայացրեց Մզկիթի պատմությունն ու նշանակությունը։
  «Ապոլլոն» Գիտակների ակումբի ամառային եռօրյա ճամբարը հայտարարում եմ ստացված։

Աննա Գսպոյան