• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ հեռավոր Շեքվեթելիից

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիկտորյա Բալավաձեի հետ։ Վիկտորյան ջերմ, ջերմ ողջունում է բոլոր Սեբաստացիներին, Գեղարվեստի դպրոցի սովորողների, ուսուցիչների խումբը բարեհաջող տեղ է հասել, տեղավորվել են և հրաշալի ժամանակ են անցկացնում Սև ծովի ափին։ Ճամբարականներին միացել է նաև Վիկտորյայի ընտանիքը, ովքեր սիրով նշում են, որ արդենք իրենք էլ են Սեբաստացի։