• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում եմ Հանրակրթական Էկոտուրի մրցանակակիրների ճամբարին

 
Այս տարվա ընթացքում շատ եմ մասնակցել ճամբարների և ճամփորդությունների: Հիմա էլ մասնակցում եմ Էկոտուրի մրցանակակիրների ճամբարին: Հանրակրթական Էկոտուրին ներկայացել էինք ակումբով ու բարձրաձայնել Գետառի խնդիրը: Ինքս մի շարք հարցազրույցներ էի վերցրել ու կատարել ուսումնասիրություններ: Արդյունքում արժանացանք գլխավոր մրցանակի և այժմ մրցանակակիրների ճամբարում ենք: Առավոտյան մեզ ճանապարհեց տիար Բլեյանը: Ճանապարհը երկար էր, բայց հետաքրքիր: Մի քիչ ներկայացնեմ մեր երթուղին: Անցնում էինք Աշտարակ-Ապարան միջազգային ճանապարհով: Առաջին կանգառը Ապարանն էր: Ճանապարհի մյուս հատվածում մեզ ուղեկցում էր Դեբեդ գետը իր Փամբակ վտակով: Անցնում էինք ոլորապտույտ ճանապարհներով: Հաջորդ կանգառը հայ-վրացական անցակետ Բագրատաշենն էր: Այս անգամ այն ավելի մարդաշատ էր: Ցավով եմ նշում, բայց մեծամասամբ մարդիկ էին ովքեր գնում էին Ռուսաստան արտագնա աշխատանքների: Ճանապարհի այս հատվածում մեզ ուղեկցում էր Քուռ գետը: Արդեն Վրաստանում ենք. Մարնեուլի - Կումիսի - Թբիլիսի - Ծղնեթի: 
Ծղնեթին տուրիստական, բուժիչ նշանակությամբ քաղաք է: Ծղնեթիի ճանապարհին անցանք Վակե թաղամասով, որտեղ տեղի էր ունեցել Թբիլիսիի հայտնի ջրհեղեղը (հարցազրույցները կհրապարակեմ Երեւանից): Ինչքան էլ զարմանալի է, բայց մեր խմբի մեծ մասը տղաներ են: Բոլորս էլ Էկոտուրի մրցանակակիրներ ենք, շատ համերաշխ թիմ ենք: Արդեն հասցրել ենք շրջել Ծղնեթի քաղաքում ու իմացել ենք, որ քաղաքի օդը օգտակար է թոքախտով հիվանդների համար: Քննարկել ենք մեր ճամբարային ծրագիրը, բաժանվել ջոկատների, ստացել առաջադրանքներ ճամբարային, ուսումնական առօրյան հետաքրքիր դարձնելու համար: 
Սպասեք մեր պատումներին առաջիկա օրերին: