• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էլեկտրոնային գրիչները մեր դասարանում

Այսօր շատ լավ օր էր: Ասեմ ինչու, մեր դասարան են բերել էլեկտրոնային գրիչներով գրատախտակ, ճիշտ է, այն ձեռքերով աշխատեցնել չի լինում, բայց ավելի հետաքրքիր ձևով է աշխատում` էլեկտրոնային գրիչով:

Առավոտյան ընկեր Մարիետն ու ընկեր Լուսինեն եկան մեր դասարան: Ընկեր Մարիետը ասաց էլեկտրոնային գրիչով գրատախտակի մասին և ավելացրեց, որ այդպիսի գրիչներ ունենալը պատասխանատու գործ է: Պարզվում է` գրատախտակը մեզ տրվել են կայքին  տված մեր նյութերի համար: Այս գործի պատասխանատուն ընկեր Հերմինեն է` մեր մաթեմատիկայի ուսուցչուհին: Արդեն վերջին`մաթեմատիկայի ժամին, ընկեր Հերմինեի գլխավորությամբ մեր դասարան բերեցին գրատախտակը և գրիչները: Քանի որ գրիչները 8-ն էին, մենք բաժանվեցինք վեց խմբերի, յուրաքանչյուր խումբ բաղկացած էր չորս սովորողից ու ուներ մեկ էլեկտրոնային գրիչ: Իսկ դասերից հետո, 11-րդ դասարանի Թադևոսը մեզ սովորեցրեց աշխատել էլեկտրոնային գրիչներով:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ընկեր Մարիետին, ընկեր Լուսինեին և ընկեր Հերմինեին:Վերջում ուզում ենք ասել` ընկեր Մարիետ, մենք ձեր հույսերը կարդարացնենք: