• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH-ի լրահոսից

Այսօր կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների երրորդ փուլը: Խոսեցին մոդուլային համակարգի մասին: Իհարկե, առավելությունների հետ մեկտեղ մոդուլային համակարգն ունի նաև թերություններ: Օնլայն մոդուլներն ընդունելի չեն, որովհետև 70 մոդուլ պետք է տեղավորել մեկ շաբաթվա մեջ: Մոդուլի մեջ ներառված են բոլոր առարկաների այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուսանողներին: Խոսվեց, որ դասախոսի պարտականությունների մեջ մտնում է դասավանդման պլանի, ուսումնառության պլանի և ուսումնառության նյութի կազմումը: Օրվա պլանի մեջ մտնում է այն, թե ինչ պետք է անի դասախոսը 80 րոպեների ընթացքում, իսկ ուսումնառության պլանն այն հաջորդական քայլն է, որը տանում է կոնկրետ դասին: Քննարկումների ժամանակ հարց հնչեց, թե ո՞րն է դասախոսների խնդիրը`ուսանողին հասցնել մինչև ԲՈՒ՞Հ, թե՞ տալ լավ կրթություն: Եթե դասախոսներն ուսանողին տան լավ կրթություն, իսկ  ուսանողը վերցնի այդ գիտելիքները, ապա նա անպայման ԲՈՒՀ կընդունվի:

Բոլորը դժգոհում էին մոդուլային համակարգից, համարելով այն ոչ արդյունավետ միջոց: Նրանց կարծիքով, պետական կրթական չափորոշիչները կառուցված են աշխատաշուկայի պահանջների հիման վրա: