• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

7-9-րդ դասարաններ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի ապրիլի 21-ի նիստում

2011-2012 ուստարի

Ուսումնական պլան

Ուսումնական դասընթացներ

Շաբաթական ժամաքանակ

VII

VIII

IX

Հայոց լեզու

3

3

3

Գրականություն

2

2

2

Գրաբար

1

1

1

Ռուսերեն

2

2

2

Անգլերեն

3

3

3

Հանրահաշիվ

2

2

2

Երկրաչափություն

2

2

2

Ֆիզիկա

2

2

2

Քիմիա

1

1

1

Կենսաբանություն, էկոլոգիա

2

2

1

Պատմություն

2

2

2

Աշխարհագրություն

1

1

1

Հասարակագիտություն

-

1

2

Արվեստ

1

1

1

Երաժշտություն

1

1

1

Տեխնոլոգիա, այդթվում` մեդիա

2

2

 2

Մարմնակրթություն և անվտանգ կենսագործունեություն

3

3

3

Սովորողի ընտրած գործունեություն

4

4

4

Ընդամենը

34

35

35

Լրացուցիչկրթություն

3

3

3

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1.      Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:

2.      Ծրագրի 7-9-րդ դասարանները գործում են Միջին դպրոցի, Արհեստագործական ավագ և Հիմնական դպրոցի կազմում:

3.      7-9-րդ դասարաններ ընդունվում են համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են Ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:

4.      Դասարանում ուսուցումը կազմակերպվում է էլեկտրոնային գրատախտակով կամ էլեկտրոնային գրիչներով: Ծնողի ընտրությամբ սովորողները կարող են ընդգրկվել Ծրագրի «Նոթբուքն ինձ դասընկեր»  դասարանում:

5.      Դասարանում սովորողների խտությունը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:

6.      Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

7.      Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: 

8.      Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:

9.      Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:

10.      Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:

11.   Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:

12.   Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադրարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:

13.   Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

14.   Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:

15.   Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:

16.   Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:

17.   Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:

18.   Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:

19.   Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:

20.   Հայոց լեզու առարկան ներառում է գործնական քերականություն և խոսքի մշակույթ: 

21.   Գրաբարի ուսուցումը կազմակերպվում է Նոր Կտակարանի ընթերցման միջոցով` որպես եկեղեցական ծեսի լեզու:

22.   «Ֆիզիկա»,  «Քիմիա» առարկաների  ուսուցումը կազմակերպվում է լաբորատորիաներում`  փորձի  հիման  վրա, ՏՀՏ օգտագործմամբ:

23.   «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Մեդիատեխնոլոգիաներ», «Տնային տնտեսվարություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն», «Մաշկի և մազերի խնամք», «Թվային միջոցների սպասարկում», «Մեդիագրադարան», «Դիզայն-խեցեգործություն» դասընթացներից, կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով:

24.   «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի և տոնի կազմակերպում:

25.   «Հասարակագիտություն»  առարկան կազմված է «Բարոյագիտություն», «Էթիկա», «Սահմանադրական իրավունք» դասընթացներից:

26.   «Մարմնակրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:

27.   7-9-րդ դասարաններում սովորողը սահմանված կարգով իր ընտրությամբ գործունեություն է իրականացնում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում` մաթեմատիկա և ծրագրավորում, բնագիտական գործունեություն, ինժեներական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտո գործ, մեդիալրագրություն, անգլերեն և թարգմանչություն, ռուսերեն և թարգմանչություն, հայրենագիտություն և էքսկուրսավարություն, կենդանիների խնամք, բույսերի խնամք, կերպարվեստ, դիզայն և մոդելավորում, երաժշտական գործունեություն, տեխնոլոգիա-դիզայն, թատրոն, մարզական գործունեություն:

28.   Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), պարի և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:

29.   Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և սովորողների ամսական և կիսամյակային սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:

30.   Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական և կիսամյակային հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված  գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

31.   Ուսումնական աշխատանքին սովորողների մասնակցության և արդյունքների մասին տեղեկությունները  էլեկտրոնային մատյանի էջով ամիսը մեկ անգամ ուղարկվում են սովորողների ծնողներին:

32.   Ուսումնառության արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին, պահվում գրադարանում:

33.   Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:

34.   9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով