• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեխաների պաշտպանության օրը կրթահամալիրում մե՜ծ տոն է։ Շնորհակալ ենք քաղցր օրվա համար

Հունիսի 1-ին՝ առավոտյան, կրթահամալիրի դպրոցներում մեկնարկեցին ուսումնական ճամբարները, ամառային պարտեզը։
Կեսօրին Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, մեկնարկեց նաև «Անտիվիրուս Կոմիտաս» ամենամյա 5-րդ նախագիծը՝ հաշվետու համերգ, որով ամփոփվում-ներկայացվում է կրթահամալիրի դպոցներում ողջ ուսումնական տարին մեծով-փոքրով  Կոմիտաս սովորել-երգելու արդյունքը:

Այսօր միասին Կոմիտասի երգերը որպես մերօրյա անճաշակության դեմ հակաբացիլ հնչեցրին կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողները, դասավանդողները, «Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերը, ուսուցչական վոկալ համույթը։

Շնորհակալ ենք երևանյան «Արմսվիթ» ընկերությանը, տնօրեն Արմեն  Կոստանյանին, որ երգի հնչեղ տոնին քաղցրություն, ամռան օրով զովություն նվիրեցին իրենց պաղպաղակներով, բլիթներով:

Հունիսի 2-ին նախագծում կլինեն 1-3-րդ դասարանցի «բժիշկները»՝ իրենց դասվար-դասավանդողների հետ։ Համեցեք նրանց հետ երգելու Կոմիտասի մանկական երգերը։